Հուսով եմ, որ գոնե մեր թոռները լավ կապրեն. Ջուլիետա Բաբայանի սենսացիոն հայտարարությունը ոգևորել է համացանցի օգտատերերին


Մեր բակը», «Իմ մեծ հայկական հարսանիքը», «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Կորած եւ գտնված Հայաստանում», «Ուրիշի փոխարեն» եւ այլ ֆիլմերից հայտնի դերասանուհի Ջուլիետա Բաբայանը տեւական ժամանակ է՝ էկրաններին չի երեւում: Վերջին սերիալը, որտեղ նա նկարահանվել է, եղել է «Փոխնակ մայրը»: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տիկին Բաբայանը նշեց՝ էկրաններին չերեւալու պատճառը հրավերներ չստանալն է: «Ես ինքս դռներ չեմ թակում, չեմ խնդրում, որ ինձ ընդգրկեն նախագծերում, բայց կան մարդիկ, որոնք ամեն ինչի դիմում են: Շատ անգամ հրավիրում են նկարահանվելու, իսկ պայմաններն այնքան վատն են, որ արդյունքում դու մրսում, հիվանդանում ես, իսկ չնչին հոնորարը բավականացնում է միայն դեղեր գնելու համար: Շատ ռեժիսորների էլ ձեռնտու են ոչ պրոֆեսիոնալները. նրանց կարողանում են բավական ցածր հոնորարներով բավարարել: Ամբողջ ազգը դարձել է երգիչ ու դերասան, հեռուստանախագծերում նկարահանվում են երգիչներն ու պարողները, իսկ իրական մասնագետները նստած են տանը: Այդպես չի կարելի»,-մեկնաբանեց տիկին Բաբայանը: Վերջին ֆիլմը, որի շրջանակում հանդես է եկել դերասանուհին, կոչվում է «Մենք հարեւաններ ենք»: Ապրիլյան պատերազմի մասին պատմող ֆիլմի ռեժիսորը Հակոբ Հակոբյանն է, այն դեռ էկրան չի բարձրացել: 50 տարուց ավել է՝ տիկին Բաբայանն աշխատում է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Մենք հարցրինք՝ Մայր թատրոնում սերնդափոխությունը հաջող է ընթանում, թե ոչ. «Շատ մարդիկ եկան-գնացին, բայց ես իմ թատրոնին չդավաճանեցի: Մենք ունենք շատ շնորհքով երիտասարդներ, միայն թե անհրաժեշտ է նրանց պոտենցիալը ճիշտ օգտագործել: Բայց, ցավոք, հաճախ այդպես չի լինում»,-պատասխանեց դերասանուհին: Մեր զրուցակիցն անդրադարձավ նաեւ վերջին ամիսներին հայաստանյան քաղաքական դաշտում տեղի ունեցած փոփոխություններին. «Այնպիսի տպավորություն ունեմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդարություն է հաստատում մեր երկրում: Անկեղծ ասած` շատ ոգեւորված եմ մեր երիտասարդներով, որոնք բավական համարձակ են եւ կարողացան հեղափոխության ժամանակ եւ դրանից հետո հրաշալի դրսեւորվել: Հուսով եմ, որ գոնե մեր թոռները լավ կապրեն»,-եզրափակեց նա: Աննա Բաբաջանյան


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/825171/


Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *