Ահա այսպիսի էկոնոմ ռեժիմ և այսպիսի խնայողություն նոր իշխանության առաջին դեմքերի կողմից, եկել է բյուջեն մսղելու ժամանակը


Նոր իշխանությունների ոչ արհեստավարժ կադրերը ավելի ու ավելի հաճախ են հայտնվում տհաճ ու անհարմար իրավիճակներում, որովհետև մեծ-մեծ խոսքերի թիկունքում ընդամենը փոքր, շատ փոքր գործերն են, իսկ մեծամտությունն իր հերթին թույլ չի տալիս խոստովանել բոլոր ձախողումներն ու սայթաքումները: Այս անգամ սկանդալի կենտրոնում է հայտնվել փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Թվում է, թե սա կանցնի կգնա, բայց բոլորը տեսան թե ինչ ճոխություններ է թույլ տվել  Արարատ Միրզոյանը, որ 9 հոգանոց դելեգացիայով մեկնել է ԱՄՆ:  Օգտատերերը դժգոհություն են հայտնում, թե  ովքե՞ր են այդ 9 հոգին և ի՞նչ նպատակով են մեկնել ԱՄՆ։ Առավել ուշագրավն այն է  հարգելի ընթերցող, թե ի՞նչ են արել այդ 9 հոգին այնտեղ ու կոնկրետ ո՞ւմ վրա ի՞նչ ֆունկցիա է դրված եղել։


Մեկ էլ այլ դիտարկում ևս անենք, պարզվում է  ԱՄՆ է մեկնել նաև Արարատ Միրզոյանի կինը: Մինչ վերլուծաբանները  կպարզեն ԱՄՆ այցի իմաստը և այդ այցի հասցրած վնասները տասնյակ տարիներով կառուցած հայ-ամերիկյան հարաբերություններին, պարզվում է իրականում դա առաջին փոխվարչապետի երկրորդ մեղրամիսն էր։ Հաշվի առնելով փոխվարչապետի տիկնոջ (լուսանկարում) հիպերակտիվությունը կարելի է ենթադրել, որ այս ընտանեկան վոյաժը շարունակական բնույթ է կրելու։ Ի դեպ արժեր պարզել,  թե փոխվարչապետի կնոջ ԱՄՆ զբոսանքը որքան է նստել ՀՀ հարկատուների վրա։ Դժգոհում են օգտատերերը:

Դե իսկ եթե ավելի հստակ դիտարկենք երևույթը, ապա բոլորիդ համար էլ պարզ կլինի.   նա չանցկացրեց բարձր մակարդակի ոչ մի լուրջ հանդիպում: Մայք Պոմպեոյի մակարդակի բարձր նշաձողը, ում հետ ավելի վաղ հանդիպել էր նախագահը, նա իջեցրեց մինչեւ արտաքին քաղաքականության համար պատասխանատվություն չկրող Ստորին պալատի միջին օղակի կոնգրեսականների մակարդակ: Խոսելու բան չկա՞ր Մայք Փենսի հետ:   Երկրորդ՝ արտաքին քաղաքականության վրա ոչ մի ազդեցություն չունեցող կոնգրեսականների հանդիպման ժամանակ ժողովրդի ծառան հրապարակ նետեց շատ հետաքրքիր առաջարկություն՝ կապված ԱՄՆ նախագահ Թրամփի ու Փաշինյանի՝ ՄԱԿ-ի տիրույթներում հանդիպման անհրաժեշտության հետ:  Ուրեմն հիմա հարց նրանց. ինչո՞ւ են հարկատուների փողերը վատնել պետականության տեսակետից անօգուտ այցի համար:

Չենք մոռանում նաև նույն փոխվարչապետը կարճ ժամանակ առաջ պետբյուջեից 20 միլիոնից ավելի դրամ էր ծախսել՝ վարչապետի ինքնաթիռով Դուշանբե մեկնելու և այնտեղ ԱՊՀ երկրների կառավարության ղեկավարների նիստին մասնակցելու համար: 20 միլիոն դրամ այն դեպքում, երբ կարելի էր Դուշանբե մեկնել սովորական մահկանացուի նման՝ ծախսելով ընդամենը մոտ 350 հազար դրամ և տնտեսելով մոտ 19 միլիոն 650 հազար դրամ:

Ահա այսպիսի էկոնոմ ռեժիմ և այսպիսի խնայողություն նոր իշխանության առաջին դեմքերի կողմից: Իսկ եթե խոսենք ընդհանուր պատկերի մասին, ապա նորաստեղծ կառավարությունում այնքան էլ հստակ պատկերացում չունեն: Գործողության և դրանից բխող հետևանքների մասին մշուշոտ ընկալումներն ի վերջո հանգեցնելու են մի վիճակի, երբ արդարության անունից բարձրաձայնողները և այդ արդարությունը սիրողական մակարդակով հաստատողները մի առավոտ կզարթնեն և կտեսնեն, որ բյուջեն դատարկված է: Հուսանք շուտով Նիկոլը Արարատի «գյամերը» կքաշի, որ բյուջեն մսղելու գործընթացը էս պարոնը դադարեցնի:

«Կանաչ մամուլ»


Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *