Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքը պաշտպանները ներկայացրել են Վերաքննիչ դատարան


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքը պաշտպանները ներկայացրել են Վերաքննիչ դատարան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը: «Բողոքը ներկայացրել ենք ժամը 3-ի կողմերը»,-ասաց նա: Նրա խոսքով՝ Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի դեմ կայացված վճռի բողոքի քննությունը կսկսվի մետ 10 օրից: «Հստակ օր դեռ սահմանված չէ»,-հավելեց պաշտպանը: 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանավորումը: © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2018/08/01/1102176/



Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *